Վիքին սիրում է հուշարձաններ

Վիքիմեդիա Հայաստան-ից


WLM logo am.svg
Վիքին սիրում է հուշարձաններ
.

www.wikilovesmonuments.am

hi@wikilovesmonuments.am

Վիքին սիրում է հուշարձաններԱռաջին քայլերՕրացույցՔննարկումներՆորություններԿամավորներ


Վիքին սիրում է հուշարձանները մրցույթին մասնակցող երկրները

Հայաստանը առաջին անգամ այս տարի միանում է «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթին։ 2012 թվականին Գինեսի գրքում այս միջոցառումը գրանցվել է որպես աշխարհի ամենամեծ լուսանկարչական մրցույթ։ Այդ տարի մրցույթի մասնակիցները բեռնել էին 168.208 լուսանկար։ Տասնյակ հազարավոր հուշարձանների լուսանկարներ հայտնվել են Վիքիպահեստում՝ որտեղից էլ դրանք օգտագործվել են Վիքիպեդիայի և մյուս քույր նախագծերի հոդվածներում։

Հայաստանը ունի պետության կողմից հաշվառված 23.460 հուշարձան։ Դրանցից մեծ մասի մասին քչերը գիտեն։ Շատերը դժվարամատչելի տեղերում են գտնվում։ Շատերի հետագա գոյությունն էլ վտանգված է։


Աջակիցներ

2013 թվականին մրցույթի գլխավոր աջակիցն է՝

Յուքոմ ընկերություն