Նորություններ

Վիքիմեդիա Հայաստան-ից

2017

Վիքիմեդիա Հայաստանի խորհդի ընտրություններ

2017 թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ Վիքիմեդիա Հայաստանի անդամների Համաժողովը, որի ժամանակ ընտրվեց Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի կազմը։

Ապրիլի 12

Ապրիլի 12-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի աշակերտների համար։

Ապրիլի 10

Ապրիլի 10-ին Հայերեն Վիքիպեդիան Լևոն Չերքեզյանի շնորհիվ բարձրացավ 36-րդ հորիզոնական։ Հիշեցնում ենք, որ Հայերեն Վիքիպեդիան նոր հորիզոնական բարձրացնող հոդվածի հեղինակը ստանում է Վիքիգավաթ։ Հաջորդ հորիզոնականն անցնելու պարագայում այդ գավաթը փոխանցվելու է մյուս հեղինակին, և այդպես շարունակ։

Ապրիլի 8

Ռազմավարության քննարկում

Ապրիլի 8-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի ժամանակ քննարկվեցին Վիքիմեդիա Հայաստանի ռազմավարությունը և զարգացման ծրագիրը։

Վորքշոփ Այբ դպրոցում

Ապրիլի 8-ին Այբ դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ դպրոցի աշակերտների համար։ Վորքշոփը վարում էր դպրոցի գրադարանավարուհի Մերի Զաքարյանը։

Մարտի 29

Մարտի 29-ին Այբ դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ դպրոցի աշակերտների համար։ Վորքշոփը վարում էր դպրոցի գրադարանավարուհի Մերի Զաքարյանը։

Մարտի 24-26

Մարտի 24-26-ը Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեցավ «Վիքին սիրում է գիտություն» նախագծի 2017 թվականի երկրորդ երկօրյակը։


Փետրվարի 24-26

Փետրվարի 24-26-ը Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեցավ «Վիքին սիրում է գիտություն» նախագծի 2017 թվականի առաջին երկօրյակը։

Փետրվարի 23

Փետրվարի 23-ին Այբ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպվեց վորքշոփ։ Ներկաները ծանոթացան վիքի գաղափարախոսությանը և Վիքիպեդիայի խմբագրման հիմնական գործիքներին։

Փետրվարի 18

Փետրվարի 18-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում Ladsgroup-ը ներկայացրեց Վիքիբառարանում և Վիքիդարանում դատաֆիկացման հեռանկարային նախագիծը։

Փետրվարի 14

Փետրվարի 14-ին Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակում վորքշոփի էին Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի սկաուտական խմբի անդամները։

Փետրվարի 14

Փետրվարի 14-ին Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ դպրոցի աշակերտների համար։ Վորքշոփը վարեց Նարինե Մուրադյանը։

Փետրվարի 9

Այսօր Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում վորքշոփ էր կազմակերպվել «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» Լոռու և Տավուշի մարզերի ՍՄԱՐԹ սենյակների համակարգողների և ներկայացուցիչների համար։

Ներկաները ծանոթացան Վիքիմեդիա Հայաստանի գործունեությանը և ծրագրերին, Վիքիմեդիա մյուս նախագծերին, տեղեկացան, թե ինչպես կարելի է հոդված ստեղծել և խմբագրել Հայերեն Վիքիպեդիայում։

Հունվարի 31

Հունվարի 31-ին Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ դպրոցի աշակերտների համար։ Վորքշոփը վարեց Նարինե Մուրադյանը։


Ուսանողական Վիքիճամբար 2017

Հունվարի 26-ից փետրվարի 2-ը Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեցավ Վիքիճամբար երիտասարդների և ուսանողների համար։

Վիքիպեդիայի օր

Հունվարի 15-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում նշվեց Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի 16 ամյակը։ Ամփոփվեցին նաև Վիքիմեդիա Հայաստանի իրականացրած նախագծերի արդյունքները։

Վիքիպեդիայի ծննդյան տարեդարձը նշվեց նաև Վիքիմեդիա Հայաստանի Ստեփանակերտի Վիքիակումբում։

Հավելյալ լուսանկարները կարող եք գտնել այստեղ։

Ձմեռային Վիքիճամբար 2017

Հունվարի 5-10-ը Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեցավ դպրոցական Ձմեռային Վիքիճամբար 2017-ը։ Մանակիցներ կային Հայաստանի տարբեր շրջաններից, Արցախից և Վրաստանից։