Վիքիմեդիա Հայաստան

Վիքիմեդիա Հայաստան-ից
(Վերահղված է Կազմակերպությունից)


Վիքիմեդիա Հայաստան
«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ
.

Ազատ բովանդակություն և հասանելի գիտելիք ստեղծող, բաց հասարակություն։


Մեր մասինԾրագրերԽորհուրդԱնդամներԳործունեությունՆորություններՊատկերասրահՔննարկումներ



Վիքիմեդիա Հայաստանը գիտա-կրթական հասարակական կազմակերպություն է: Այն տարածքային Վիքիմեդիա կազմակերպություն է:

Վիքիմեդիա Հայաստանը Վիքիմեդիա հիմնադրամի կողմից ճանաչված է որպես տարածքային Վիքիմեդիա կազմակերպություն և նրան թույլատրված է օգտագործել Վիքիմեդիա անվանումը և Վիքիմեդիա լոգոն։

Կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում և տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը։Կայքում կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ կազմակերպության նպատակներին և ծրագրերին, նաև տեղեկանալ, թե ինչպես կարող եք անդամակցել Վիքմեդիա Հայաստանին կամ մասնակցել նրա կողմից կազմակերպվող ծրագրերին։

Վիքիմեդիա Հայաստանը սերտորեն համագործակցելու է այլ հասարակական կազմակերպությունների, մասնավորապես կրթական հաստատությունների հետ։ Նրա նպատակն է աջակցել, ներգրավել և համախմբել, վիքի միջավայրում համագործակցել ցանկացող, բոլոր անհատներին։

Ո՞վքեր

Նախաձեռնող խմբի մեծ մասը կազմում են հայերեն վիքի-համայնքի մի շարք անդամներ, մյուս՝ ավելի փոքր մասը մարդիկ են, ովքեր ակտիվ վիքի-խմբագրողներ չեն, սակայն ցանկանում են իրենց ընդունակություններով և միջոցներով նպաստել Վիքիմեդիա Հայաստանի նպատակների իրագործմանը։

Ի՞նչ ենք մենք ուզում

Վիքիմեդիա Հայաստանի նպատակն է տարբեր միջոցառումներ կազմակերպելով՝ տարածել ազատ գիտելիքի գաղափարը (լուսանկարում՝ հաքաթոն Երևանում, 2011 թ․)
«Ազատ բովանդակություն և հասանելի գիտելիք ստեղծող (բաց) հասարակություն»

Սա Վիքիմեդիա Հիմնադրամի տեսլականն է, որն ընկած է բոլոր վիքիմեդիա նախագծերի (Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիպահեստ․․․) հիմքում։ Վիքիմեդիա Հայաստանն ունի նույն տեսլականը և ցանկանում է, որ մարդկության ողջ գիտելիքները հասանելի լինեն մասնավորապես հայոց լեզվով, Հայաստանում և ողջ աշխարհում։

Ծրագրեր

Վիքիմեդիա Հայաստանն իր նպատակներին կյանքի կոչելու համար իրականացնում է տարբեր նախագծեր և ծրագրեր, մասնավորապես՝

  • ազատ գիտելիքի և ազատ բովանդակության գաղափարի հանրայնացում (գրքույկների տպագրում և տարածում, օնլայն տեղեկատվություն, սոցիալական գործիքների օգտագործում․․․),
  • հասարակության լայն շրջաններում վիքիմեդիա նախագծերի ճանաչվածության բարձրացում,
  • կոնֆերանսների, սեմինարների, վորքշոփերի և հաքաթոնների կազմակերպում,
  • համագործակցություն կրթական հաստատությունների հետ՝ վիքիմեդիա նախագծերը կրթական գործընթացի մեջ ներառելու նպատակով։