Գլխավոր էջ

Վիքիմեդիա Հայաստանյից՝ ազատ հանրագիտարանից


Վիքիմեդիա Հայաստան

Բարի գալուստ Վիքիմեդիա Հայաստան հասարակական կազմակերպության էջ։

Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրվել է որպես Վիքիմեդիա Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ։ Կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում և տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը։

Կայքում կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ կազմակերպության նպատակներին և ծրագրերին, նաև տեղեկանալ, թե ինչպես կարող եք անդամակցել Վիքմեդիա Հայաստանին կամ մասնակցել նրա կողմից կազմակերպվող ծրագրերին։

Վիքիմեդիա Հայաստանը սերտորեն համագործակցելու է այլ հասարակական կազմակերպությունների և գիտական, կրթական հաստատությունների հետ։ Նրա նպատակն է աջակցել, ներգրավել և համախմբել վիքի միջավայրում համագործակցել ցանկանցող բոլոր անհատներին։

Նորություններ



Օգոստոս, 2014

Պատկեր:Wikicamp Armenia 2014. 07.jpg
Վիքիճամբարականները ֆլեշմոբի ժամանակ
  • Օգոստոսի 20․ Հայերեն Վիքիպեդիան անցավ 130 000 հոդվածի շեմը։
  • Օգոստոսի 12-26․ Վանաձորում կայացավ «Վիքի Ճամբար 2014»-ի երկրորդ փուլը։

Հուլիս, 2014

  • Հուլիսի 24․ Հայերեն Վիքիպեդիան անցավ 125 000 հոդվածի շեմը։
  • Հուլիսի 6-20․ Վանաձորում կայացավ «Վիքի Ճամբար 2014»-ի առաջին փուլը։

Հունիս, 2014

Պատկեր:Contract between Wikimedia Armenian & National Library of Armenia.jpg
ՎՀ և ՀՀ ԱԳ֊ի միջև համաձայնագիրը
  • Հունիսի 12․ Վիքիմեդիա Հայաստանը ՀՀ Ազգային գրադարանի հետ կնքեց համագործակցության համաձայնագիր։

Մայիս, 2014

  • Մայիսի 31․ Հայերեն Վիքիպեդիան անցավ 120 000 հոդվածի շեմը։
  • Մայիսի 15-16․ Վորքշոփ Արցախի պետական համալսարանում։
  • Մայիսի 7․ Մամլո ասուլիս Վիքիմեդիա Հայսատանի գրասենյակում, նվիրված Վիքի ճամբար 2014-ին։
  • Մայիսի 4․ Վորքշոփ ՀՀ Սփյուռքի նախարարությունում։

Մարտ, 2014

Պատկեր:GLAM workshop in Matenadaran.JPG
ԳԼԱՄ վորքշոփ մատենադարանում
  • Մարտի 11. Քվանտ վարժարանում տեղի ունեցավ վիքի֊վորքշոփ։
  • Մարտի 8. Վիքիմեդիա Հայաստանը Գյումրիում սկսեց Վիքի ակումբ վիքիսեմինարը, որ տևելու է 2 ամիս:
  • Մարտի 5. Վիքիմեդիա Հայաստանը Երևանի մատենադարանում անցկացրեց ԳԼԱՄ-ի վորքշոփ։

Փետրվար, 2014

Պատկեր:WM Armenia with teachers 02.JPG
Վորքշոփ ուսուցիչների հետ
  • Փետրվարի 21. Վիքիմեդիա Հայաստանը այցելեց Այբ ավագ դպրոց, ուսուցողական 2-րդ փուլը ավարտելու առթիվ։
  • Փետրվարի 17. Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում կայացավ Երևանի ուսուցիչների հետվորքշոփերի շարքից առաջինը։ Լրիվ շարքի արդյունքում տարրական դպրոցի 300 ուսուցիչ կծանոթանան վիքի խմբագրման հմտություններին։

Հունվար, 2014

  • Հունվարի 15. Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում վիքի համայնքը նշեց Վիքիպեդիայի ծննդյան օրը։

Դեկտեմբեր, 2013

Պատկեր:Wikiclass in Ayb High School, Dec 09, 2013 01.jpg
Այբ դպրոցի աշակերտները
  • Դեկտեմբերի 13. Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ Վիքի-նախագծերի զարգացմանը և Վիքիմեդիա Հայաստանի ծրագրերին (մանրամասներ
  • Դեկտեմբերի 12. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի ունեցավ վորքշոփ կրթահամալիրի աշակերտների համար։ Ներկաները ծանոթացան Վիքիպեդիայի և քույր-նախագծերի գաղափարի և նախագծերի տարրական խմբագրական գործիքների հետ։
  • Դեկտեմբերի 9. Այբ ավագ դպրոցում՝ վիքի֊նախագծի մասնակիցներն ստացան շնորհակալագրեր Վիքիմեդիա Հայաստանից։
  • Դեկտեմբերի 2. Հայերեն Վիքիպեդիան հատեց 100.000 հոդվածի սահմանագիծը։
  • Դեկտեմբերի 1. Վիքիպեդիայիում մեկնարկեց հայ-էստոնական նախագիծը։

Նոյեմբեր, 2013

Պատկեր:WLM Armenia 2013 winner.jpg
Մրցույթի հաղթողը՝ Աիդա Այդինյանը
  • Նոյեմբերի 7. Տեղի ունեցավ Վիքի վորքշոփ լրագրողների համար։
  • Նոյեմբերի 4. Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տԵղի ունեցավ Վիքի վորքշոփ ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետի ուսանողներ համար։
  • Նոյեմբերի 1․ 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ վիքի֊վորքշոփ։

Հոկտեմբեր, 2013

  • Հոկտեմբերի 25․ ԵՊՀ ասպիրանտների գիտական գրագրություն դասընթացի շրջանակներում ասպիրանտները ծանոթացան Վիքիպեդիայում հոդված ստեղծելու հիմնադրույթներին և գործիքներին։
  • Հոկտեմբերի 18. Այբ ավագ դպրոցում Վորքշոփին ներկաները ծանոթացան ՀՍՀ (Հայկական Սովետական Հանրագիտարանի) հոդվածների Վիքիպեդիա փոխադրելու աշխատանքների հետ։
Պատկեր:Վորքշոպ Այբ ավագ դպրոցում.jpg
Վորքշոպ Այբ ավագ դպրոցում

Սեպտեմբեր, 2013

Օգոստոս, 2013

Հունիս, 2013

Մայիս, 2013

  • Մայիսի 14. Հիմնադրվեց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական-հասարակական կազմակերպությունը։

Don't speak Armenian?

This is the wiki-site of Wikimedia Armenia which is a Wikimedia chapter located in Armenia. You may read our bylaws and our chapter reports on metawiki, also a short summary of our current activities. If you have something to ask or discuss, please do it on the discussion page.


40px  40px  40px  40px  60px  40px  35px  40px  40px 
Վիքիպեդիա Վիքիքաղվածք Վիքիգրքեր Վիքիդարան Վիքիլուրեր Վիքիբառարան Վիքիպահեստ Վիքիդատա Մետա

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Շրջել կայքում
Ծրագրեր, միջոցառումներ
Նյութական
Գործիքներ