Բաց վորքշոփ

Վիքիմեդիա Հայաստան-ից
Վիքիմեդիա վորքշոփ.png

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում ամեն շաբաթ օր տեղի է ունենում բաց-վորքշոփ։

Ի՞նչ

Ի՞նչ է վորքշոփը։ Վորքշոփը փորձառու և սկսնակ խմբագիրների հավաք է՝ փորձ փոխանակելու, միմյանց սովորեցնելու և միասին Վիքիպեդիայում խմբագրելու նպատակով։ Եկե՛ք, եթե հարցեր ունեք, օգնության կարիք եք ուզում, կամ պարզապես ցանկանում եք շփվել այլ վիքի-խմբագիրների հետ։

Վորքշոփին կարելի է գալ սեփական համակարգիչով, կամ առանց դրա․ անհրաժեշտության դեպքում, մեզ մոտ կան պահուստային նոթբուքեր։

Ե՞րբ

Ամեն շաբաթ օր, ժամը 13:00-19:00։ Կարելի է գալ այդ ընթացքում ցանկացած ժամի՝ միջոցառումը օրակարգ չունի։

Որտե՞ղ

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում, որը գտնվում է Ալեք Մանուկյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկի մոտ, անմիջապես Ռադիոտան ետևում։ Գրասենյակի տեղը՝ Երևանի հատակագծով, կարելի է տեսնել այստեղ։ Տեղը չգտնելու դեպքում, կարող եք զանգահարել 010 575 397։