Անդամակցություն

Վիքիմեդիա Հայաստան-ից


Միացի՜ր

Վիքիմեդիա Հայաստանի անդամ կարող է դառնալ յուրաքանչուր ոք, ով․

  • ունի հետաքրքիր ծրագրեր կամ գաղափարներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կնպաստեն Վիքիմեդիա նախագծերի զարգացմանը
  • պատրաստ է կամավորական աշխատանքով, գիտելիքներով և/կամ միջոցներով մասնակցել Վիքիմեդիա Հայաստանի ծրագրերի իրագործմանը
  • ցանկություն ունի համագործակցել Վիքիմեդիա Հայաստանի մյուս անդամների հետ։


Կազմակերպության անդամների ընդունելության կարգը, իրավունքներն ու պարտավորությունները մանրամասն շարադրված են Վիքիմեդիա Հայաստան ՀԿ–ի կանոնադրության մեջ։

Ընդունելության կարգը

  • Կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է Կազմակերպության կանոնադրությունը:
    • Կազմակերպության հիմնադիրները Կազմակերպության գրանցման օրվանից անդամ են:
    • Անձը, ով ցանկանում է Կազմակերպության անդամ դառնալ, պետք է ընդունված կարգով դիմում ներկայացնի:
  • Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ անգործունակ չի ճանաչված, կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
  • Մինչև տասնչորս տարեկան անչափահասը կազմակերպությանը կարող է անդամագրվել օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ իր ցանկությամբ:
    • Բավարարել ընդունելությունը թե ոչ որոշում է Խորհուրդը: Այն դեպքում, երբ դիմումը մերժվում է, դիմողը կարող է հայցադիմում ներկայացնել Համաժողովին:
    • Անդամակցության որոշում կայացնելիս Խորհուրդը պետք է հաշվի առնի դիմողի ներդրումները Վիքիմեդիա Հիմնադրամի նախագծերում և դրանց տարածման գործընթացում

Անդամի իրավունքները

  1. Կազմակերպության անդամը իրավունք ունի մասնակցել և քվեարկել յուրաքանչյուր Համաժողովին և կունենա մեկ ձայն յուրաքանչյուր քվեարկության ժամանակ: Նա իրավունք ունի ընտրելու և ընտրվելու Խորհրդում և վերահսկողական հանձնաժողովում: Ընդ որում ընտրելու և ընտրվելու իրավունք ունի 18 տարին լրացած անձը:
  2. Կազմակերպության անդամը իրավունք ունի մասնակցել նրա գործունեությանը և օգտվել նրա ծառայություններից: Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ.
  • (ա) սպառիչ տեղեկատվություն ստանալ Կազմակերպության գործունեության մասին.
  • (բ) ազատ դուրս գալ Կազմակերպությունից.
  • (գ) մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին.
  • (դ) Կազմակերպության նախագահի և խորհրդի ոչ կանոնադրական գործունեության դեմ օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել Համաժողովին:

Անդամի պարտականությունները

  1. Կազմակերպության անդամը պարտավոր է`
  • (ա) հոգ տանել Կազմակերպության հեղինակության մասին.
  • (բ) կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, բարձրագույն և ղեկավար մարմինների որոշումները.
  • (գ) մուծել 2000 դրամ տարեկան անդամավճար
  • (դ) Մասնակցել Համաժողովներին, կանոնադրությամբ ընդունված կարգով, անձամբ կամ լիազորել մեկ ուրիշ անդամի.
  • (ե) բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները.

Տես նաև