«Վիքիմեդիա Հայաստանի» ծրագրերը

Վիքիմեդիա Հայաստան-ից


Վիքիմեդիա Հայաստան
«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ
.

Ազատ բովանդակություն և հասանելի գիտելիք ստեղծող, բաց հասարակություն։


Մեր մասինԾրագրերԱնդամներԳործունեությունՆորություններՊատկերասրահՔննարկումներ



Wikimedia Armenia-Logo.svg


Վիքիմեդիա Հայաստանի նախագծերը


Վիքիմեդիա Հայաստանը ծրագրում և մշակում է մի շարք նախագծեր և միջոցառումներ, որոնք նպատակ ունեն խթանել Վիքիպեդիայի և մյուս Վիքի նախագծերի զարգացումը, տարածել Վիքի գաղափարները և աջակցել նոր Վիքիմեդիացիներին:


Նախագծեր


GLAM

Այս նախագիծը աշխատում է պատկերասրահների, գրադարանների, պահոցների և թանգարանների հետ։ Նպատակն է մշակութային նյութերը բերել առցանց հարթակ։ » տես ավելին

Վիքին սիրում է հուշարձաններ

Հայաստանը առաջին անգամ այս տարի միանում է «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթին։ 2012 թվականին Գինեսի գրքում այս միջոցառումը գրանցվել է որպես աշխարհի ամենամեծ լուսանկարչական մրցույթ։ Այդ տարի մրցույթի մասնակիցները բեռնել էին 168.208 լուսանկար։ » տես ավելին

Գրապահոց նախագիծ

Այս նախագիծը ստեղծում է տպագրական նյութեր Վիքիմեդիայի մասնաճյուղերի օգտագործման համար։ » տես ավելին

Կրթություն

Վիքիմեդիա Կրթություն պորտալը կապում է աշխարհի այն մարդկանց, ովքեր օգտագործում են Վիքիպեդիան և այլ նմանատիպ նախագծերը կրթության նպատակով։ » տես ավելին