«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ հիմնադիրների ժողով №-2013/2

Վիքիմեդիա Հայաստան-ից
17:16, 25 Հունիսի 2013 տարբերակ, Vacio (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ հիմնադիրների ժողով №-2013/2

23.06.2013

Արձանագրություն

Օրակարգ՝

  1. «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ խորհրդի ընտրություն
  2. «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ խորհրդի քարտուղարի ընտրություն
  3. «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ գանձապետի ընտրություն

Անցկացման ձևը` առկա, բաց քվեարկություն (8 կողմ, 2 դեմ), քվեարկողների ձայների մեծամասնության միջոցով։ Քվեարկության մասնակցեցին կազմակերպության հիմնադիր անդամներից տասը հոգի, երեք անդամ լիազորել էին այլ անդամի իրենց անունից քվեարկել ( Սուսան Մկրտչյանը ներկայացնում էր Ավետիք Եսայանին և Կարեն Տերտերյանին, Վաչագան Ղռաթյանը՝ Հայկազ Ավետիսյանին)։

Առաջարկվեց «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ խորհրդի կազմը ընտրել վեց խորհրդի անդամ գումարած նախագահ ձևաչափով (արդյունքում յոթ ձայն)։

Ընտրության համար առաջադրվեց «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ խորհրդի հետևյալ կազմը՝

  1. Ալեքսեյ Չալաբյան
  2. Ավետիք Եսայան
  3. Լիլիթ Թարխանյան
  4. Հայկազ Ավետիսյան
  5. Մհեր Բեքարյան
  6. Վաչագան Ղռաթյան


Քվեարկություն կատարվեց անհատապես (7 կողմ, 3 դեմ) ։ Արդյունքը՝ (կողմ/դեմ/ձեռնպահ)

  1. Ալեքսեյ Չալաբյան 9/0/1
  2. Ավետիք Եսայան 8/0/2
  3. Լիլիթ Թարխանյան 9/0/1
  4. Հայկազ Ավետիսյան 9/0/1
  5. Մհեր Բեքարյան 9/0/1
  6. Վաչագան Ղռաթյան 8/1/1
  • Նորընտիր Խորհուրդը ընտրեց Կազմակերպության գանձապետ։ Միաձայն անցավ Հայկազ Ավետիսյանի թեկնածությունը։
  • Խորհուրդը ընտրեց Կազմակերպության քարտուղար։ Միաձայն անցավ Մհեր Բեքարյանի թեկնածությունը։
  • Խորհուրդը քննարկեց Դավիթ Աբուլաձեի «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ անդամ դառնալու հայցը և բավարարեց այն։


Ժողովի նախագահ՝ Ռոբերտ Թաթոյան

Ժողովի քարտուղար՝ Մհեր Բեքարյան